ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Ասում են

Ասում են
19.03.2022 | 11:49

Իշխանությունը, փորձելով արդարացնել իր թրքահաճո և ադրբեջանամետ քաղականությունը, կրկին մանիպուլացնում է անցյալում տեղի ունեցած տարատեսակ քաղաքական գործընթացները: Օրինակ, պնդում է, թե իբր Հայաստանը, ԱՊՀ-ին անդամակցելու ժամանակ, ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
Լու՞րջ:


Տպավորություն է, որ մարդկանց լրիվ ապուշի տեղ են դրել։
Եթե Հայաստանը ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչու° է Ադրբեջանը իրեն մեջտեղից «ճղում», որպեսզի հնարավորինս շուտ իրավաբանորեն ամրագրվի, որ Հայաստանն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Կամ, եթե Հայաստանն ընդունել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հապա ինչի° մասին է բանակցել Հայաստանը ադրբեջանցիների հետ Մինսկի խմբի ֆորմատի ներքո շուրջ 30 տարի։
Հասկանալի է, որ այս կարգի գերպրիմիտիվ մանիպուլյացիներին կարող են հավատալ միայն տարրական տրամաբանության հետ լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ։


Արման Աբովյան

Դիտվել է՝ 36226

Մեկնաբանություններ